19.2.10

Սորոսի, Մասոնականների և ԱՄՆ-ի ծրագիրն է մարդկանց դարձնել նույնասեռական

«Ռադիո Վանը» իր բլոգում ուրախ-ուրախ հրապարակում էր, որ փերտվարի 18-ին ուղիղ եթերում լինելու է նույնասեռականության վերաբերյալ հաղորդում` նկատելով, որ Հայաստանում արդեն կան նույնասեռականների ծանոթության կայքեր: Բլոգում լրագրողը մեջբերում էր կատարել ծանոթության էջերից մի քանի տող, դրանով հայտնել իր զարմանքը, սակայն նման տողեր, դեռ ավելի սարսափելի ակնարկներով, կարելի է տեսնել նաև տարասեռական երիտասարդների ծանոթության էջերում:

Ինչևէ, կարդալով լրագրողի հեգնանքը, հրավիրվածների անունները ու վաղուց արդեն ճանաչելով ռադիոյի տնօրենի դիրքորոշումը, լիովին պատկերացրեցի հաղորդման ընթացքը:

Հաղորման հյուրերն էին հասարակական ու քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբուլցյան (գոնե նա իրեն այդպես է անվանում), հոգեբան Իրինա Ծատուրյան (Սովետի փլուզումը ծանր է տարել) և նույնասեռական Արթուր (գաղափար չուներ նույնասեռականության մասին):

Հաղորդավարուհին, դե բնական է, ողջ եթերը ողողել էր սեփական կարծիքներով, անգրագետ տերմիններով ու «բարձրախոս եմ գտել պիտի խոսեմ» վիճակներով: Նա եթերը ողողեց «համասեռամոլ» տերմինով, «ցավոք մեծ տարածում է գտած», «պահպանողական ժողովուրդը պետք է դեմ լինի» և նմանատիպ այլ արտահայտություններով` ողղված նույնասեռականությանը:

Բազմիցս այս հարցին ագրեսիվ արտահայտված Խ. Ստամբուլցյանը եթեր էր եկել Աստվածաշնչով` այնտեղից մեջբերումներ անելու նպատակով, սակայն նշեմ, որ նրա կատարած մեջբերումների բացատրությունը հիմնված էր սեփական երևակայության վրա: Շատ հիացած էի, երբ պարոնը հիշատակեց գրքից մի տող, եթե որևէ տղամարդ պարկի այլ տղամարդու հետ որպես կին, ապա նրանք պղծություն գործած կլինեն: Ինչ-որ տեղ համամիտ եմ, տղամարդու հետ պառկեք որպես տղամարդ, , նախ տղամարդու մարմինը լրիվ այլ է ու սեռահարաբերությունն էլ այլ կերպ է ընթանում, բացի այդ էլ չեք սրբապղծվի:

Ստամբուլցյանը համարեց, որ նույնասեռականությունը երկիր քանդելու միջոց է և այն տարծվել է ԱՄՆ-ից, իսկ լրագրողը համամիտ էր` համարելով նրա արտաբերած ցանկացած միտք խելացի:

Արթուրը համարում է իրեն թույլ էակ, նաև ցանկաթյուն է հայտնում դառնալ կին: Կարծում եմ այստեղ ռադիոյի անձնակազմը անտեղյակության պատճառով սխալ ընտրություն էր կատարել, քանի որ ցանկանալով զրուցել նույնասեռականի հետ` նրանք հրավիրել էին տրանսգենդերի: Տրանսգենդերն էլ կրող է լինել նույնասեռական կամ տարասեռական, տվյալ դեպքում ռադիոյի բախտը բերեց: Ափսոս, որ երիտասարդը ընդհանրապես տեղեկություն չուներ նույնասեռականության մասին:

Պարոն Ստամբուլցյանը տեսենելով, որ Արթուրն անտեղյակ է, բացատրեց նրան, որ նույնասեռականները սանձարձակել են իրենց ցանկությունները ու դարձրել այն հագուրդ: Փորձեց նաև մեկ այլ պատմագիտաբժշկաաստվածաբանական բացատրություն տալ` ՁԻԱՀ-ը վերագրելով նույնասեռականներին.

- Քո մոտ միասեռական դև է նստած, օգտագործում է քո մարմինը: Ձեր աղիքը կոյուղի է ու օգտագորում եք սեռական հարաբերության համար: Սպերմատոզոիդը ընկնելով այդ միջվայրի մեջ` ինքը բերում է արատավոր մի երևույթ, մարմնի մեջ առաջանում է այդ վիրուսը, որ մտնում է իմունային այդ լինֆոցիդ հանգույցներում և իմունիտետը քայքայում է: Սա ձեր պատիժն է:

Հոգեբանի բացատրությունը շատ համապատասխանում էր ԵՊՀ-ի գրադարանի 40-ականների գրականությանը, երբ այն ժամանակ բացակայում էին լուրջ հետազոտությունները նույնասեռականության վերաբերյալ, իսկ մասնագետները, հինվելով իրենց երնթադրությունների վրա, տպագրում էին գրքեր: Նա բացատրեց, եթե երեխան նույնասեռական է, ուրեմն ընտանիքում կան պրոբլեմներ, կա շատ իշխանատենչ մայր կամ հայր, երեխան չի ընդունում իր հորը, հայրն ու մայրը լավ չեն ապրել, երեխան վերցնում է իր վրա կնոջ դերը, չի ստանում ուշադրություն, անտարբերության է մատնված լինում: Ավելացրեց, որ ամեն էակ սիրո կարիք ունի, երբ որ երեխան չի ունենում հնարավորություն բնականոն ձևով արտահայտել այն, նա գտնում է այդ տարբերակը (ի նկատի ունի նույնասեռականությունը), բացառությամբ այն 10 տոկոսի որ ծնվում են նույնասեռական, մոր հղիության ժամանակ հորմոնալ խաղտում է լինում, էպիդեմիաներ և այլ բաներ ազդում են պտղի զարգացման վրա: Սակայն նշեց որ դա հիվանդություն չէ:

Արթուրը լրիվ համամիտ էր հոգեբանի ասածների հետ:

Հոգեբանն ավելացրեց, որ նույասեռականությունը զարգանում է նաև, երբ որ լինում է միասեռ միջավայր, կամ որ ծնողները աղջիկ են կամեցել ունենալ ու տղա է ծնվել, իրենց տղայի մազերը չեն կտրում , կամ աղջկան մեծացնում են իբրև տղա:

Ստոմբուլցյանը փաստորեն Աստվածաշնչից բացի անտարբեր չի ևս մեկ գրքի նկատմամբ «300-ի կոմիտե» որտեղ իբր բացատրված է, թե ինչպես 6 միլիարդ մարդկանց դարձնել 1 միլիարդ և այդ ձևերից են նույնասեռականությունը, վիրուսները և այլն, իսկ այս ամենը Սորոսի և Մասոնների ծրագիրն է: Այնուհետև նա մեկ պայծառ օրինակ բերեց, որ պոռնիկը դարձավ սուրբ ինչես Մարիա Մագդալենան, ուրեմն Արթուրն էլ կարող է:

Հաղորդավարուհին մեղանչելով իր միտքն արտահայտեց. «Կառավարությունում կամ մարդիկ, ովքեր կրում են այդ ախտը, ինչ իմանաս գուցե նույնասեռականների ճնշումը կամ գաղտնիքների բացահայտումն է ստիպել ստորագել ՄԱԿ-ի համաձայնագիրը»: Հետո իր հետաքրքրությունը չզսպելով` հարցրեց, թե ինչ հարթություններում են ավելի շատ նույնասեռականները: Հաղորդավարուհին նաև անկեղծ պատմեց, որ հաղորդումից առաջ է կարդացել ՄԱԿ-ի հռչակագիրը ուղղված սեռական փոքրամասնությունների պաշտպանմանը, եթե շուտ իմանար, ապա աղմուկ կբարձրացներ, որ դեմ գնային այդ համաձայնագրին:

Արթուրը մի առաջարկ արեց, որ նույնասեռակաանների սպանդ կազմակերպեն, սակայն համոզված լինելով, որ Հայաստանի 90 տոկոսը կոչնչանա, իսկ Ստամբուլցյանը վիրավորվեց նման տոկոս լսելուց: Հաղորդավարուհին վիճակը շտկելու համար մտածեց, որ խոսքը երկսեռականների մասին է ու երբեմն այպիսի բաներ է նա լսում, որ ապրելը չի գալիս:

Հուսով եմ մոտ ապագայում ինքնասպանության դեպքեր չեն գրանցվի «Ռադիո Վանում»:

Արթուրը նաև հիշեց այն «քյառթու» տղաներին, ովքեր ընկերների հետ կհարձակվեն նույնասեռականների վրա, իսկ երբ մենակ են, այնպիսի բաներ կանեն, որ կզարմանաս: Արթուր, մի՞թե զարմացել ես նրանց կողմից մատուցած օրալ հարաբերությունների վրա, թե՞ այլ առիթներ են եղել:

Չէի տեսնում եթերը, բայց զգում էի հաղորդավարուհու սթրեսը, քիչ էր մնում գլուխը դներ Ստաստտմբուլցյանի ուսին ու առատ լաց լիներ:

Հոգեբանը, կամ պատահմամբ այդ կոչումը ստացած կինը, ավելացրեց, որ նույնասեռականությունը մոդա է դարձել, մեկը մյուսին նայելով ընդօրինակում է: Իսկ Ստամբուլցյանը հստակ պնդեց, որ դա Ամերիկայից եկավ ու վարակեց մեր երկիրը: Հաղորդավարուհին էլ վերջին նոտան խփելով ասաց, որ նույնասեռականությունն ու պեդոֆիլիան նույնն են: Հոգեբանի հիմնավորումներից էր նաև, որ նույնասեռականությունը բերում է պսիխոզների ու նևրոզների: Իսկ Ստամբուլցյանի վերջին խորհուրդը ի գիտություն իմացեք.

- Հեռու պահեք Ձեր զավակներին, ու Ձեր ականջները փակեք:

Այո՛, պարո՛ն, մեր սերունդն ու զավակները պետք է հեռու մնան նման գործիչներից, հոգեբան կոչվածներից ու Հայաստանի անգրագետ սեքսապաթոլոգներից, դուք ազգը տգիտության եք մատնում, ներշնչում զզվանք, ատելություն, ագրեսիա, խթանում խտրականությունն ու թշնամանքը:

Վախը անգրագիտության արդյունք է, մարդը վախենում է տեղեկացված չլինելու պատճառով, ու երթադրություններով փորձում է գյուտեր հորինել: Իսկ դուք վախենում եք, վախենում նույնասեռականներից, դուք հոմոֆոբ եք:

ձայնագրությունը կարող եք լսել «Ռադիո Վանի» բլոգում

11 comments:

Anonymous said...

6 րոպե եմ լսել ու արդեն կատաղեցի, ստերի մի հսկա շարան սԴԱՄԲՈՒԼցյանից... արա թե էտ փռչոտի անունը խի էն ԽԱՉԻԿ դրել... լավ ա, գոնե իմը ԽԱՉԱՏՈՒՐ ա...
էտ եզի սխալներն են 6 րոպեում`
1.աստվածաբանական սխալ` Սոդոմն ու Գոմորը չեն կործանվել միասեռականության պատճառով, մի քիչ հետո կցիտեմ
2. լեզվաբանական սխալ` էտ "մարդը" (մարդիկ, կներեք, որ Ձեզ վիրավորեցի) մինչև հիմա չի ջոգել, որ AIDS-ը ոչ թե բառ ա տենց, այլ հապավում ու մեկը մյուսի հետ երբեք չի կարելի խառնել
3. պատմական սխալ: а) ՁԻԱՀ-ի պատմությունը լրիվ թափ-թազա սարքեց ու պատմեց, ոնց որ թուրքերի պատմության դասագիրք լիներ
b) հին աշխարհի շատ երկրներում տղամարդկանց միջև սեռական կապն եղել ա շաաատ սովորական ու ընդունված սաղի կողմից
վոփշմ ներվայնացա... հետո կլսեմ ու էլի կգրեմ... էս 6 րոպեի մեջ էլի տուֆտեր կային, էլ հավես չկա գրելու..

Anonymous said...

էս էլ Սոդոմ-Գոմորի պատմությունը`
И пришли те два Ангела в Содом вечером, когда Лот сидел у ворот Содома. Еще не легли они спать, как городские жители, Содомляне, от молодого до старого, весь народ со всех концов города, окружили дом и вызвали Лота и говорили ему: где люди, пришедшие к тебе на ночь? выведи их к нам; мы познаем их. Лот вышел к ним ко входу, и запер за собою дверь, и сказал: братья мои, не делайте зла"
ստե դուք գեյություն եք տենում??? նախ` հրեշտակները սեռ չունեն, հետո էլ էտ քաղաքում մենակ տղամարդ էր ապրում, ասում ա սաղ մեծից փոքր եկել էին դրանց (հրեշտակներին) ք...ելու

Anna Mirror said...

հմ.... հիմա դու հանդուրժողական ես նրանց հանդեպ??

Unknown said...

նրանք, այսինքն նույնասեռականներ?
ես հանդուրժողական եմ բոլորի հանդեպ բացի հանցագործներից ու անգրագետներից, ոքվեր ագրեսիա, ատելություն ու ապատեղեկատվություն են տարածում

dipso said...

de ari u mi asa ay rambuuuuul...
lav e... chenq nmanvum TARASERAMOLNERIN (aveli chisht homofobik taraseramolnerin)...
hargeli MMK dzer karciqov nranc dzerq e talis eter hravirel mardkanc ovqer delitantutyan varakic zerc en mnacel. shat lav haskanum enq vor dzerq chi talis. djvea te vorvice meky i vichaki liner ayd naxkin pashtonyain bacatrel vor chi karox molucq linel dzgtumy depi azatutjun, molucqy nra pashtoni hasneln e (bnazdayin dzgtum depi vorevice mi ator)...

Anna Mirror said...

erevi handurjoxakan bare jisht chei entrel, nkati unei erevuyti taracmane dem inchvor baner anelun... de ha endunum em vor senc nonsense pastarknerov che, bayc endhanrapes...

Unknown said...

Աննա ջան, ինչ երևույթի մասին է խոսքը, հոմոֆոբիայի?

հոմոֆոբիայի դեմ պայքարելու ձևեր կան, երբ հասարակությունը ի վիճակի չի ընդունել գիտական ապացույներն ու հետազոտությունները, քանի որ ունեն բազմաթիվ արմատացած կարծրատիպեր, ուրեմն պետք է օրենքով աշխատել, օրինակ ատելություն սերմանող խոսսքը լինի քրեորեն պատժելի

է դեպքում նման անգրագետ լրագրողները գոնե զուսպ կնստեն իրենց աշխատավայրում ու կխոսեն սխտորի օգտակարության մասին:)

Unknown said...

Light wave of hate speech in Radio Van.

They have a show, which is called "Glumovo morning" ("Глумово утро") 09:00-12:00, where they call various listeners and make jokes on them. On 1 of April during their broadcasting they called a guy, who is very afraid that he would have to serve in the army second time. Mr. Glumov and Mr. Mkrtchyan, the showmen, made joke on him offering either to serve in the army second time, or to go to the Kirov park (known as gay cruising area). They did not openly tell what kind of park is it but they were trying to make him understand by hints. When this guy refused to go to that park, showmen not obviously mentioning their intentions started to discuss why that guy preferred to go to the army if he could go to the park and shoot around, trying to explain to him what kind of people used to be there.

With a great disappointment I have to mention that the efforts of our organization and partners maybe were in vain, as they still continue what they were doing.

Anonymous said...

Giteq, kardaluc heto nuynisk cicaxs ekav. Nranc bolorin el lav hogeban@ cher xangari,hatkapes paron Stambulcyanin, kardaluc mots enpisi tpavorutyun stexcvec vor paron@ poqr tariqum lurj barduytner e unecel, taqnvac homosexsuali bolor naxadryalnern uni, ev inchpes haskaca husahat mardn ir miak prkutyun@ tesel e moli astvacapasht darnalu mej )

Anonymous said...

hima inch eq uzum asel?

Anonymous said...

uxaki noxkanq em aprum..axr nuinisk henc hamaserakanneri mej el shater@ kan vor angraget en,iskmenq pahanjumenqvor dranic bacardzak heru gtnvox martiq chisht informatia haxorten.Shat zvarchali haxortum er im hamar,bayc ayn mec norutyun u mec arit erqyarteri hamar vorbacahayt sut@ ch shmartutyun @ndunen..himar asatsner@ droshak dardznen u inch lsum en krknen...tutaki pes...Erb en poxvelu es homofob hayer@???ERB???