13.11.09

Սովետը ճիշտ էր, գրքերն էլ թարմացնելու կարիք չունեն

Պատկերացնել նույնիսկ չէի կարող, թե ինչպիսին կարող են լինել Երևանի Պետական Համալսարանի դասախոսներ, դեկավարններ և այլ դիրք զբաղեցրած «գրագետ ու կարդացած» անձիք:
Երբ ուսանողները փորձում են հետազոտություններ անցկացրել կամ աշխատություններ գրել նույնասեռականների վերաբերյալ, ապա ղեկավարները կամ պատասխանատուները չեն զսպում իրենց էմոցիաներն ու սեփական ենթադրությունների հիման վրա կարող են համոզել ուսանողին` փոխել աշխատանքի թեման:
Ու ինչ կարող եմ ասել. նման մարկանց ես գրագետ չեմ համարում, գրագետ մարդը չի խոսում մի թեմայի շուրջ, ինչի մասին քիչ կամ ընդհանրապես տեղեկատվություն չունի, իսկ մեր «գիտունները», դեռ ավելին, ենթադրություններ են անում ու իրենց հեղինակավոր ու համոզիչ մտքերը հիմնում անձնական ենթադրությունների վրա: Նրանք ներկայացնում են մեր հույսն ու ապագան` մայր բուհը:
Հետաքրքիր է, իսկ բուհի գրադարանում 40-ական թվականներից հետո թարմացվե՞լ է գրադադարանը: Քանզի 1973թ-ին Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը վերջնական հանեց նույնասեռականությունը հիվանդությունների շարքից, ամեն դեպքում մեր համալսարանի հոգեբանության բաժնի ուսանողներ սովորում են, որ դա հիվանդություն է, դեռ ավելին, Հանրապետության գլխավոր ու ոչ այնքան, հեղինակավոր ու եթերներում փայլատակող հոգեբույժներն ու սեքսոլոգները համոզում են, որ բուժում են նույնասեռականությունը: Նույնասեռականների ծնողներին խաբելով` փողեր են շորթում հավանաբար, ականջի վրա կտրվածքներ են անում, մի քիչ էլ ուրիշ խաղեր են խաղում, պապաներն էլ հավատում են: Իսկ մամաները հավատալու բան չունեն, ամուսինը ոնց հրամայեց կինն այդպես էլ պիտի շարժվի:

նկարը "Prayers for Bobby" ֆիլմից

2 comments:

Anonymous said...

Ըստ իմ դասախոսներից մեկի՝ 1970ականներին որ հանել են դա հիվանդությունների ցանկից, դա ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳԻՐ Է!!!!!!!!!!!! !!!!!!!!!!!!!! դե, գիտեք, էլի... մենք՝ մի ընտրյալ ազգ... Մաքուր և ԱմենաԱրիական մի ազգ... Մենք ենք, որ կանք... և արևմուտքի միակ երազանքն է մեզ փչացնել ու բնաջնջել: Դրանով են իրենք արևմուտքում ապրում... ինչ որ արվում է՝ հանուն մեր ոչնչացման և բնաջնջման է արվում... Խեղճ փակ մարդիկ...

Unknown said...

դե Հայաստանում դասախոս կոչվածները հիմնականում սեփական "տրամաբանությամբ" ու ենթադրություններով են շարժվում, դրա համար էլ տգիտությունը խեղդում է երկրիս