20.11.09

Խայտառակվեց Արարատ FM-ը

Արդեն մեկ շաբաթից ավել է ինչ գործընկեր կազմակերպությունների հետ մշակում ենք դեկտեմբերի 1-ին կայանալիք «ՁԻԱՀ-ի Դեմ Պայքարի Համաշխարհային Օրվան» նվիրված հանրային միջոցառման նախագիծը: Բոլորս բավական հուզված ենք, քանի որ նախատեսում ենք նմանը չունեցող ու տպավորիչ միջոցառում:
Այս տարի ՁԻԱՀ-ի Համաշխարհային Շարժումը այդ օրվա խորագիրն է ընտրել «Համըդհանուր Հարգանք և Մարդու Իրավունքներ»: Այս խորագրով պետք է ամբողջ աշխարհը բարձրաձայնի ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հանդեպ խարանի ու խտրականության պատճառով ի հայտ եկող խնդիրները, պետք է հասարակությանը տրամադրի ճշգրիտ տեղեկատվություն վարակի վերաբերյալ: Արի ու տես, ոմանք եթեր լրացնելու համար մարդկանց ուղեղը խայտառակ ու անգրագետ տեղեկություններով են ծանրաբեռնում:
Այսօր գործընկեներիցս մեկը զանգահարեց ինձ, անհանգստացած ձայնով հայտնեց, որ ոմն Մհեր, ՁԻԱՀ-ի մասին սխալ տեղեկատվություն է տրամադրում Արարատ FM-ի ռադիոեթերում: Ես նույնիսկ չկասկածեցի, միանգամից գուշակեցի, որ դա լրագրող Մհեր Բաղդասարյանն է, դե մի քանի տարի առաջ YES ամսագրում կատարյալ անգրագիտություն էր գրել կրկին ՄԻԱՎ վարակի ու նրա փոխանցման ուղիների վերաբերյալ, մի խոսքով, դեռահասների ուղեղ կրծել լրագրողական տգիտությամբ (այդ ամսագիրը հիմանակնում դեռահասներն են կարդում):
Ցավոք կարողացա լսել հաղորդման վերջին 5 րոպեն, պատկերացրեք, եթե այդ մի քանի րոպեների ընթացքում ականջներս վառվեց թյուր տեղեկություններից, ուրեմն ինչե~ր էր լսել իմ գործընկերը ողջ հաղորդման ընթացքում:
Զարմացա 2 փաստի վրա, որ հանճար զրույցը նպաստում էր կատարելագործել հաղորդավարուհի Կարինա Դանիելյանը, բացի այդ, այդպես էլ 2002 թվականից այս կոմղ իրենց մոտ թարմ տեղեկատվություն չկար:
Ամեն ինչ ավելի հեշտ է, քանի որ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը գրեթե ամեն եռամսյակ տրամադրում է նոր տվյալներ: Վիճակագրական տվյալների համաձայն աշխարհում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը հասնում է 32 - 33 միլիոնի, իսկ Մհերի ու Կարինայի համար 42 միլիոն է նշված, դե հիմա խեղճ հաղորդավարներն ինչ իմանան, թե որ աղբյուրից օգտվեն, լրագրողներին նման բաներ չեն սովորացնում երևի: Եթերում էլի անիմաստ տվյալներ հնչեցին, ուղղակի գլուխս պայթվեց, չհասցրեցի գրանցել, մի տեսակ աչքերիս դեմը սևացան, էլի պատկերացրեցի, թե ինչ մեծ սիրով է մայր բուհը լրագրողի դիպլոմ տալիս իր տաղանդավոր ուսանողներին (հույս տվեք, ասեք, որ իրենք ինչ-որ անհայտ մասնավոր հաստատությունում են սովորել, կամ էլ լրագրողի դիպլոմ չունեն, ծանոթով են ընդունվել աշխատանքի):
Մենք` ՄԻԱՎ-ի կանխարգելման ոլորտում աշխատողներս պայքարում ենք ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ կիրառվող խարանի ու խտրականության դեմ, բժիշկներն ու դեղագործներն անում ամեն ինչ, որ մարդիկ չմահանան ՄԻԱՎ-ի պատճառով, իսկ ամենագետ լրագրողները առանց ամոթի նշում, որ ՄԻԱՎ-ն ունի վատ ավարտ, վատ վախճան, պարզից էլ պարզ է, որ մարդիկ մահանում են: Չմանրանամ:
Ամոթ է, դեռ ասում են, որ միջոցառում են կազմակերպել դեկտեմբերի 1-ին ու չգիտեն էլ, ինչպես է կոչվում այդ օրը, նրանց համար դա ՁԻԱՀ-ի կանխարգելման միջազգային օր է:

5 comments:

Anonymous said...

Շատ ցավալի է, որ մարդիկ հանձն են առնում մի գործ, անդրադառնում են մի հարցի, որից քիչ գաղափար ունեն, կամ չունեն բացարձակապես: Նախ և առաջ խեղաթյուրում են իրականությունը, տարածում դիզինֆորմացիա խնդրի մասին և երկրորդ՝ ցածրացնում, արժեզրկում իրենք իրենց:
Չգիտեմ, իրավունք ունեմ, թե չէ, բայց խորհուրդ եմ տալիս մեր լրագրողներին, որ եթերից առաջ, գոնե, պատրաստվեն, ուսումնասիրեն մի քանի էջ նյութ: Ու նաև հասունության հոտ ունեցող մի բան ունենան իրենց ներսում... պետք ա գալիս...
Շնորհակալություն արձագանքի համար, Մամիկ ջան: Ես հպարտանում եմ քեզանով ;)

Unknown said...

Քիչ թե շատ ճանեչլով Մհերին, պատկերացնում եմ ձեր ասածների ճշմարտացիության չափը: Լրիվ համաձայն եմ, որ լրագրողը մինչեւ եթեր դուրս գալը, մինչեը հարցարզույցի գնալը, մինչեւ նյութը գրելը,... ուղղակի պարտավոր է թեման ուսումնասիրել, գոնե տարրական տեղեկատվությունը հավաքել: Ու եթե դա չի անում, ապա մեղքն իրենն է, եւ ոչ համալսարանինն ու դասախոսինը: Վստահեցնում եմ Ձեզ, որ մայր բուհում նման տարրական հարցերի մասին բավարար ինֆորամցիա տալիս են: Իսկ եթե ուսանողի գլխում օդ է խաղում, տարված է ուրիշ հարցերով կամ դասի չի գալիս, ապա դա ուրիշ հարց: Մի խելոք մարդ ասել է, որ ամեն գործ իր հեղինակն ունի: Ես դեպքում բարի եղեք Ձեր սլաքն ուղղել կոնկրետ սխալն անողի վրա, եւ ոչ թե անտեղի ցեխ շպրտել այլ ուղղություններով:

Unknown said...

Աստղիկ ջան, հասկանում եմ Ձեզ, սակայն ինչպես կարող են նման լրագրողներին դիպլոմ տալ, ինչի հաշվին?

Anonymous said...

Shat cavum em ayd pasti het kapvac, vor irenq el chgiten inch en xosum, bayc cankali kliner vor ays texty groxn el mi qich hetever ir koxmic grvac tetxy uxxagrutyan vra, ete inqn el e iren lragrox kochum....orinak` inchpes kareli e grel "ուղղակի գլուղս պայթվեց" artahaytutyun....!!!!!

Unknown said...

Հարգելի Անանուն ընթերցող, ես լրագրող չեմ ու նման ցանկություն էլ չունեմ դառնալու, պարզապես բլոգում գրում եմ իմ մտքերը, այն ամենը ինչ ցանկանում եմ արտահայտել:
Անչափ շնորհակալ եմ տառասխալը նկատելու համար, պարզապես վերջերս հնարավոր դարձավ Unicode օգտագործել ու երբեմն շփոթում եմ տառերը, կամ պարզապես չեմ նկատում վրիպակներս, ինչի համար ներողություն եմ խնդրում:

Շնորհակալություն ուշադիր լինելու համար:

Հանգանքներով` Մամիկոն